Գտնողին խոստանում ենք դրամական պարգև:
Նկարը՝
http://en.wikiquote.org/wiki/Serzh_Sargsyan
7.7.08
Փնտրվում է պոզի զույգը
5.7.08
.-.-
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Համաժողովրդական պայքարը, որ այսօր Հայաստանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի դրոշի ներքո եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, անշուշտ, պայքար է հանուն Ազատության: Խնդիրն այն է, սակայն, որ Ազատությունը ինքը շատ ընդգրկուն հասկացություն է, եւ ուրեմն` երբեմն կոնկրետության անհրաժեշտություն է զգում: Այսօր շատերը, որ ուզում են հասկանալ միանա՞լ շարժմանը թե շարունակել պատերի տակ դժգոհելու իրենց գործելաոճը` հարց են տալիս. ի՞նչ նկատի ունեք Ազատություն ասելով, ոչ թե իդեալի գաղափարի, այլ կոնկրետ քաղաքական անելիքի մակարդակում: Ոմանք անգամ ասում են` եթե պիտի Հայաստանում էլ միասեռականների ամուսնությունները թույլատրվեն, մենք դեմ ենք դրան, չենք ուզում այդ ազատությունը:
Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:
4.7.08
Մի քանի դիտարկումներ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
դիտարկում առաջին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ բոլորս էլ գիտեինք. հաղթում է նա, ով պայքարում է մինչեւ վերջ: Ընդ որում` միջանկյալ, ոչ վերջնական հաղթանակները, դրանցից առաջացած ոգեւորությունը շատ հաճախ բացասական դեր են խաղում:
Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:
3.7.08
2.7.08
ԻՆՉՈւ Է ԿԱՐԵՎՈՐ ՀՈւԼԻՍԻ 4-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
1) Հանրահավաքը տեղի է ունենում Սահամնադրության օրվա նախաշեմին: Այն Սահմանադրության, որը ներկայիս ավազակապետական բուրգի կողմից բազմիցս ոտնահարվել ու արհամարվել է, փոխարինվել հատուկ քննչական խմբի հրահանգներով: Հանրահավաքը ցույց կտա ժողովրդի հաստատակամությունը Հայաստանում վերականգնել խարխլված սահմանադրական կարգը:
Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
28. ուզում եմ իմանաք
Վերջին մեկ ժամը ես ու Ֆրեդը լուռ նստած էինք սրճարանային սեղանի շուրջ. այս ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, որովհետեւ չէինք դիմանա մինչեւ ընթրիքը: Սենդվիչը կերանք լուռ, հետո նստած էինք լուռ: Ֆրեդը մեկ-մեկ վերցնում էր թերթը, մի քիչ կարդում ու մի կողմ դնում: Ես ամփոփել էի հայաստանյան գերեզմանների մասին մտածումներս եւ միայն այդ ժամանակ նկատեցի, որ Ֆրեդը նույնպես մտատանջությունների մեջ է: Ես նրան մի երկու հարց տվի` հասկանալու համար, թե ինչն է նրան տանջում.
Շարունակությունը կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:
1.7.08
ԱՀԱԶԱՆԳ
Հարգելի բնապահպան նախարարություն
Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են բուսաբանական այգու տարածքում անարգել, թակարդներով (այգում հեշտությամբ կարելի է հանդիպել այս ու այնտեղ տեղադրված տարբեր խորամանկ սարքավորումների) որսում սկյուռերին, ինչպես նաև այլ բազմատեսակ թռչունների և այնուհետև վաճառում Երևանի կենդանաշուկաներում (մեկ սկյուռն արժե 25000 դրամ): Այգում կարելի է հանդիպել մեկ այլ խիստ տարածված “զվարճանքի” ևս. մարդիկ խմբերով (հաճախ հարբած վիճակում)` զինված տիրի հրացաններով, օրը ցերեկով իսկական որսով են զբաղված. կրակում են հիմնականում ագռավների ու կաչաղակների վրա և, բնականաբար, ոչ միայն..
Այս մասին լավատեղյակ են նաև այգու աշխատակիցները:
Արդեն ամիսներ շարունակվող այս սպանդի, անօրինականությունների դեմ ոչ մի քայլեր չեն ձեռնարկվում:
Կարծում ենք, ի թիվս այլոց, բնապահպանության նախարարությունը իրավասու է և կարող է կարգուկանոն հաստատել բուսաբանական այգում:
մտահոգ քաղաքացիներ`
Մտահոգ քաղաքացիներին միանալու համար այցելեք
http://www.bigfamily.am/eco/busab.php

